Բաժիններ՝

«Մտադիր եմ մնալ «Չելսիում»». Անտոնիո Կոնտե

Իտալացուն չեն հետաքրքրում այլ ակումբների առաջարկները:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ուրախ է Անգլիայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0):

«Հաղթանակներն Անգլիայում հեշտ չեն լինում, իսկ երկու տարվա մեջ մենք հաղթեցինք ԱՊԼ-ն և Գավաթը: Ես ուրախ եմ, որ ֆուտբոլիստները ցանկություն, ինքնազոհաբերում և նպատակասլացություն ցուցաբերեցին:

Իմ դիրքորոշումն ապագայի վերաբերյալ մնացել է նույնը: Ես չեմ ուզում լսել այլ ակումբների առաջարկները: Ես հարգում եմ պայմանագիրը, որը կապում է ինձ «Չելսիի» հետ և մտադիր եմ շարունակել աշխատանքը:

Անգլիայում ես ցույց տվեցի, որ կարող եմ լինել սերիական հաղթող, չնայած Լիգայի բարդությանը»,- ասել է Կոնտեն Fox Sports Italia-ին:

Կոնտեն աշխատում է «Չելսիում» 2-րդ մրցաշրջանը:

«Չելսին» գրավեց 5-րդ տեղն ԱՊԼ-ում և դուրս մնաց Չեմպիոնների լիգայի գոտուց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս