Բաժիններ՝

Սան Պաուլոն` Մխիթարյանին. Մեր դռները միշտ բաց են քո առջև

Օրեր առաջ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրապարակել էր մանկության տարիների լուսանկարը, երբ նա մարզվում էր բրազիլական «Սան Պաուլո» ակումբում: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից:

Բրազիլական ակումբը հրավիրել է 29-ամյա ֆուտբոլիստին այցելել իրենց:

«Ինչպիսի գեղեցիկ հիշողություն, Հենրիխ Մխիթարյան: Երբ լինես Բրազիլիայում, այցելիր մեզ

Դռները միշտ բաց են քո առջև»,- գրված է «Սան Պաուլոյի» թվիթերյան էջում:

Իր հերթին Մխիթարյանը պատասխանել է. «Շնորհակալություն «Սան Պաուլո»: Իհարկե, կանենք դա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս