Բաժիններ՝

Առաջին ցմահ դատապարտյալը՝ իրավաբան

Մայիսի 18-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ ցմահ ազատազրկման դատապարտված, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի «Իրավագիտություն» ուղղության հեռակա բաժնի ուսանող Մհեր Ենոքյանի մասնագիտական ավարտական թեզի պաշտպանությունը:

Թեզի պաշտպանությունն անցավ բավական ուշագրավ և հարցաշատ մթնոլորտում:

Ավարտին Մհեր Ենոքյանն իր շնորհակալությունը հայտնեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական կազմին, Քրեակատարողական ծառայությանը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ ուսումնառության տարիներին քննությունների կազմակերպման, դասաժամերի տրամադրման, ժամաքանակի վերանայման հարցերում մշտապես աջակցություն ցուցաբերելու համար: Իր շնորհակալությունը հայտնեց նաև լրատվամիջոցներին՝ օբյեկտիվ քննարկումների համար:

Նշենք, որ Մհեր Ենոքյանը հետխորհրդային երկրներում առաջին ցմահ դատապարտյալն է, որ ստանում է իրավաբանի որակավորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031