Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը չեղարկեց Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործողությունը ԵՄ-ի տարածքում

Եվրահանձնաժողովը «մայիսի 18-ին միջոցառումների առաջին փաթեթն է ընդունել Իրանում ԱՄՆ-ի պատժամիջոցներից ԵՄ-ի ընկերությունների պաշտպանության վերաբերյալ»՝ իրավաբանորեն դրանք լուծարելով Եվրամիության տարածքում: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Առաջին քայլը դարձել է «արգելափակող կանոնակարգի» հաստատումը, որը «արգելում է ԵՄ-ի ընկերություններին՝ կատարել ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցները, թույլատրում է ընկերություններին դատական կարգով փոխհատուցել կորուստները այդ պատժամիջոցները կատարող երրորդ անձանցի գործողություններից եւ չեղարկում է ԱՄՆ-ի պատժամիջոցների կատարման վերաբերյալ օտարերկրյա ցանկացած դատական վճռի գործողությունը ԵՄ-ի տարածքում», ասված է փաստաթղթում:

Հայտարարության տեքստում նաեւ նշվում է, որ էներգետիկայի եւ կլիմայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեն «արդեն այս հանգստյան օրերին կայցելի Թեհրան»՝ քննարկելու Իրանի եւ ԵՄ-ի միջեւ էներգետիկական համագործակցության զարգացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս