«Հույս կա, սակայն դժվար է լինելու»․ Տարոն Աջեմօղլուն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին

Հայաստանի ապագայի մասին բոլորս էլ ստիպված ենք լավ հույսեր ունենալ, սակայն պետք է ընդունենք, որ հեշտ չի լինելու կոռումպացված  համակարգը բնից արմատախիլ անելը։ Այս մասին Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի հետ զրույցում հայտարարել է աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն ։

Տարոն Աջեմօղլուն նշել է, որ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն  զանգահարել եւ ճշտել է, թե արդյոք ինքը ցանկանո՞ւմ է օգնել  Հայաստանի տնտեսությանը։

«Ես պատասխանեցի, թե դրսում ապրելով՝ չգիտեմ, թե ինչպես կարող եմ օգնել, սակայն հայտնեցի, որ որ սիրով պատրաստ եմ ջանքեր գործադրել։ Առիթի դեպքում գնալու եմ Հայաստան, սակայն այս պահին ընտանեկան խնդիրների պատճառով անհայտ է, թե երբ կարող եմ այցելել Հայաստան։

Հայաստանի տնտեսությունը կաշառքի ու կոռուպցիայի հետեւանքով շատ է տուժվել։ Հայաստանի հասարակության մեջ եւ դրսում մեծ  հույս կա, որ գտնվում ենք շրջադարձային կետում։ Անհրաժեշտ է բարձր մրցունակություն ապահովող եւ ավելի դինամիկ տնտեսության  ճանապարհը բացող հասարակական շրջադարձ։ Նման փոփոխությունը միայն Հայաստանի հասարակությունը կարող է ապահովել։

Հայաստանի ապագայի վերաբերյալ բոլորս էլ ստիպված ենք լիահույս լինել, սակայն պետք է ընդունենք, որ հեշտ չի լինելու կոռումպացված  համակարգը բնից արմատախիլ անելը։ Դա  հնարավոր կլինի բազմակողմ մոտեցումով եւ նոր, կրթված, իդեալիստ եւ չկոռումպացված անձանց քաղաքականություն մտնելու շնորհիվ»,-ասել է Տարոն Աջեմօղլուն։

Տեսանյութեր

Լրահոս