Տարբեր հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցող «Նվիրիր կյանք» հիմնադրամը կփակվի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ է` դադարեցված է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը, եւ հայտնի չէ՝ արդյոք այն կվերսկսի աշխատանքները:

Ինչպես հայտնի է, կառույցն այս տարիների ընթացքում աջակցել է օնկոլոգիական, հեմոտոլոգիական եւ այլ հիվանդություններ ունեցող երեխաներին:

«Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Մարինե Ալեսը թերթի հետ զրույցում ասել է. «Դադարեցված է, որպեսզի հասկանանք, թե առաջիկայում ինչ ենք անելու: Բայց հիմնադրամը չի փակվելու: Դա հո ինչ-որ մեկի դուքյանը չի»: Ըստ նրա, սա պետության մեջ աշխատող հիմնադրամ է: «Ես համարում եմ, որ մենք իրավունք չունենք այդ երեխաներին թողնել: Եվ իրենց բուժումը կշարունակվի այս պահի դրությամբ հաշվեհամարին եղած գումարի շրջանակում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս