Բաժիններ՝

Դևիդ Ռոբերտ Միտչելը Կաննում ներկայացրել է «Սիլվեր Լեյքի մերձակայքում» թրիլլերը

«Սիլվեր Լեյքի մերձակայքում» թրիլլերը՝ գլխավոր դերերում Էնդրյու Գարֆիլդի եւ Ռայլի Կիոյի մասնակցությամբ, հարգանքի տուրք է կինեմատոգրաֆին: Այդ մասին հայտարարել է կինոնկարի ռեժիսոր Դեւիդ Ռոբերտ Միտչելը: «Ֆիլմը նեո-նուարի, լոսանջելեսյան երազանքի իմ տարբերակն է:

Դա պարզապես պատմություն չէ կանանց մասին, այլ թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց մասին: «Սիլվեր Լեյքի մերձակայքում» ֆիլմը տուրք է, կոլեկտիվ ընծա ամբողջ կինեմատոգրաֆին»,- մայիսի 16-ին Կաննում լրագրողներին ասել է ռեժիսորը, որտեղ նրա ֆիլմը ներկայացված է կինոփառատոնի հիմնական մրցույթի շրջանակներում:

Ֆիլմի սյուժեի կենտրոնում Սեմ անունով երիտասարդն է, որը հետաքննում է միլիարդատիրոջ տարօրինակ սպանությունը, որն, ինչպես նա է կարծում, կապված է նրա նոր հարեւանուհու կորչելու հետ: Գլխավոր դերերը կատարել են Էնդրյու Գարֆիլդը, Ռայլի Կիոն եւ այլք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս