Բնական միջոց՝ ոսկորներն ու անոթներն ամրացնելու համար

Բնական միջոց, որի բաղադրիչները հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն են ունենում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ դրանք օգնում են ամրացնել ոսկորները, նվազեցնում հոդերի հիվանդությունների առաջացման հավանականությունը: Սերմերի, մեղրի, ժելատինի, չամիչի համադրությամբ պատրաստվող միջոցը հարկավոր է օգտագործել հետևյալ պատճառներով:

  • Նշված բաղադրիչները կալցիում և մագնիում են պարունակում՝ հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են ոսկորների առողջությունն ապահովելու համար:
  • Խառնուրդը ոչ մեծ քանակով կալիում է պարունակում, որը հավասարակշռում է նատրիումի մակարդակն ու օգնում կանխարգելել օրգանիզմում հեղուկի կուտակումը:
  • Պարունակում է բավական շատ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք օգնում են պայքարել բորբոքման դեմ, նպաստում արյան շրջանառությանը:
  • Բուսական սպիտակուցները, վիտամինների և հակաօքսիդանտների հետ միասին, նպաստում են կոլագենի արտադրմանը:
  • Պարբերական օգտագործման դեպքում այս միջոցը լրացուցիչ էներգիա է հաղորդում:

Բաղադրիչներ

  • 2 ճաշի գդալ դդմի սերմեր
  • 2 ճաշի գդալ քունջութի սերմեր
  • 2 ճաշի գդալ ժելատին
  • 5 ճաշի գդալ կտավատի սերմեր
  • 3 ճաշի գդալ չամիչ
  • 1 բաժակ մեղր:

Պատրաստման եղանակը

  • Սերմերը, ժելատինն ու չամիչը խառնեք բլենդերում՝ ավելացնելով 1 բաժակ մեղր:
  • Խառնեք 2-3 րոպե. հարկավոր է ստանալ միասեռ զանգված:
  • Լցրեք տարայի մեջ, դրեք սառնարանը:

Ինչպես օգտագործել

Կարդացեք նաև

  • Օգտագործեք առավոտյան՝ քաղցած վիճակում, ինչպես նաև ճաշից առաջ:
  • Արդյունքի հասնելու համար հարկավոր է այս միջոցը պարբերաբար օգտագործել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս