Հայաստանի օլիգարխները բիզնեսները տանում են Վրաստա՞ն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. Հայաստանյան նոր բիզնես դուետ է ձևավորվում՝ Գագիկ Բեգլարյան-Միհրան Պողոսյան (Քեթրինի Միհրան): Սակայն նախահեղափոխական Հայաստանի այս օլիգարխները որոշել են այսուհետ աշխատել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում:
«Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, ընդհատակ անցած այս հանրապետականները (կամ՝ արդեն նախկին հանրապետականները) Մենգրելիայում ու Աջարիայում մեծ ներդրումներ են արել ջերմոցային տնտեսության և խաղային բիզնեսի մեջ: Փաստորեն արդեն երևում է, թե ուր են գնալու Հյուսիս-հարավ՝ դարի շինարարության գումարները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: