Բաժիններ՝

«Գազպրոմ»-ը Թուրքիայի հետ բանակցում է «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի ուղեգծի շուրջ

«Գազպրոմ»-ը բանակցություններ է վարում Թուրքիայի տարածքում «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի՝ ուղեգծի շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի գազի հոլդինգի վարչության փոխնախագահ Վիտալի Մարկելովը:

«Ինչ վերաբերում է երկրորդ ճյուղին, ապա ռուսական մասով մենք մեծապես պատրաստ ենք … Ինչ վերաբերում է թուրքական տարածքով մայրուղային գազատարի անցնելուն, ապա այսօրվա դրությամբ թուրքական կողմի հետ համապատասխան բանակցություններ են անցկացվում այդ նախագծի իրագործման շուրջ:

Առայժմ մենք գտնվում ենք բանակցային գործընթացի փուլում»,-ասել է նա: Ավելի վաղ «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւն ասել էր, որ ընկերությունն ամենամոտ ժամանակներս վերջնականապես կորոշի «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղի ուղեգիծը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար:

«Գազպրոմ»-ը «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարությունն սկսել է 2017 թվականի մայիսին: «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքով՝ խոշովակաշարի կառուցումն ընթանում է գրաֆիկի համաձայն, դրա առաջին ճյուղի անցկացումը կավարտվի մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս