Բաժիններ՝

Իրաքի օդուժը ոչնչացրել է ԻՊ-ի հրամանատարության շտաբը Սիրիայում

Իրաքի ռազմաօդային ուժերն ավիահարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այդ մասին, ինչպես հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը, մայիսի 14-ին հայտարարել են Իրաքի զինված ուժերի համատեղ գործողությունների հրամանատարությունում:

Ըստ առկա տեղեկատվության՝ F-16 ինքնաթիռները օդային գործողություն են իրականացրել Սիրիայի տարածքում, ինչի արդյունքում ոչնչացրել են ԻՊ-ի հրամանատարության շտաբը եւ ահաբեկիչների լոգիստիկական աջակցման կենտրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս