Երեխաների համար պատրաստեք բանանով օգտակար պաղպաղակ
Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 300 գ
2. Սերուցք (10 տոկոսանոց) – 150 մլ
3. Բանան – 2 հատ
4. Մեղր – 2 ճ/գ
5. Վանիլին
Պատրաստման եղանակը
1. Բլենդերով հարել կաթնաշոռը, բանանը, մեղրը, վանիլինը և սերուցքը (սկզբում լցնել 50-70գ):
2. Անհրաժեշտության դեպքում սերուցքն ավելացնել (ամեն ինչ կախված է կաթնաշոռից):
3. Պետք է ստացվի թթվասերի պնդության զանգված:
4. Լցնել պաղպաղակը կոնտեյների մեջ և տեղավորել սառցախցիկում 2 ժամ: Կստացվի փափուկ պաղպաղակ:
5. 4 ժամ անց պաղպաղակը կպնդանա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը