Քննչական կոմիտեի վարույթում թիվ 11 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործ չկա
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Մոնթե Մելթոնյանի թիվ 11 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործ չկա: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացրել էր, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանի նկատմամբ քրեական գործ Է հարուցվել: «Մայիսի 11-ին Երևանի Մոնթեի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ Մալաթիայի դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել, մնաց նրան ամերիկաներից hետ բերել ու դատարանի առաջ կանգնեցնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Անահիտ Բախշյանը: