Գեղարքունիքում 21-ամյա երիտասարդ է դանակահարվել
Նախօրեին Գեղարքունիքի մարզում դանակահարություն է գրանցվել. դանակահարվել է 21-ամյա մի երիտասարդ:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Կայքի տեղեկություններով՝ երիտասարդը վիճաբանել է մի քանի տղաների հետ, ովքեր եղբայրներ են, և վիճաբանության ընթացքում էլ եղբայրներից մեկը դանակով հարվածել է նրան: