Բաժիններ՝

Մերկելի կուսակցությունը կոչ է անում ԵՄ-ին կազմակերպել մերձավորարևելյան հարցերով գագաթնաժողով

Բունդեսթագի Արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը, ով ներկայացնում է Քրիստոնեադեմոկրատական Միությունը, ԵՄ-ին կոչ է արել կազմակերպել մերձավորարևելյան հարցերով գագաթնաժողով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Եվրոպական դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը ներկայում ամենաբարձր մակարդակով պահանջված է: Վերջ ի վերջո խոսքը գնում է մեր սեփական շահերի մասին՝ կապված Եվրոպայում անվտանգության, կայունության հետ, որը մենք չենք կարող առանձնացնել Մերձավոր Արևելքում առկա քաղաքական իրավիճակից»,-ասել է նա:

Նորբերտ Ռյոտգենը կարծում է, որ եվրոպացիները մինչ օրս ցուցադրել են նվազ կամք՝ կապված պատասխանատվության հետ:

Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս