ԱՆ-ն նա­խագիծ կառաջարկի, որով կկարգավորվի դատավորի կողմից ստացված թույլատրելի չհա­մարվող նվերները ՀՀ-ին հանձնելու գործընթացը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարա­րությունը առաջիկայում կառավարու­թյանը նոր որոշման նախագիծ կառաջարկի: Այս մասին փաստաթուղթը տե­ղադրված է e-draft.am կայքում:

«Ժողո­վուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա­խագծի ընդունման արդյունքում ակն­կալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհա­մարվող նվերները ՀՀ-ին հանձնելու գործընթացը: Այսինքն՝ եթե դատավորը ստացել է թույլատրելի չհամարվող նվեր, ապա նա պարտավոր է այն վերա­դարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

Եթե սահման­ված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, հանձնել կառավարության սահմանած կարգով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս