Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանը՝ նախարարներ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները վարչապետի նստավայրում հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է այս կուսակցությունների մասնակցությունը Ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի ՀՀ ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը կզբաղեցնի աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարի, իսկ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնը: ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման քննարկում եղել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: