Բաժիններ՝

Պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած

Մայիսի 11-ին՝ ժամը 21:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 71-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան–Մեղրի հատվածի 71-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Մ. Մ. ծնված 1988 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 60 մ):

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Մ. Մ.-ն հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս