Բաժիններ՝

Պիսսարոյի կտավը դարձել է Ռոքֆելլերների ընտանիքի հավաքածուի աճուրդի ամենաթանկ լոտը

Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Ժակոբ Աբրամ Կամիլ Պիսսարոյի (1830 – 1903) «Ընթերցող Ֆելիքս Պիսսարոն» ամենաթանկ լոտն է դարձել Փեգի եւ Դեւիդ Ռոքֆելլերների ընտանիքի գեղարվեստական հավաքածուի՝ մայիսի 10-ին Christie՚s-ի կողմից կազմակերպված աճուրդում:

Christie՚s աճուրդային տան կայքում զետեղված նյութերի համաձայն՝ Պիսսարոյի կողմից իր որդու՝ 1893 թվականին նկարված դիմանկարը՝ գիրքը ձեռքին, աճուրդում վաճառվել է 3,012 միլիոն դոլարով՝ 900 հազարից մինչեւ 1,2 միլիոն դոլար սկզբնական գնահատման դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս