Բաժիններ՝

Ավստրալական պաստայի գույնը գերել է համադամասերներին

Ավստրալիայում ռեստորանի տերերն այցելուներին զարմացրել են արտասովոր կերակրատեսակով՝ փիրուզի տալյատելլեով: Այս մասին գրել է Fox News-ը: Երկնագույն պաստան ստեղծել են Սիդնեյի Bar + Vinny’s Spaghetti + Spritz ռեստորանի հիմնադիրներ Մարկ Ֆիլիպելլին եւ Վինս Պիզինգին: Մոդայիկ նրբախորտիկը կոչել են Blue Spirulina Tagliatelle եւ համեմել խեցգետնի մսի, հացի փշուրների եւ ձկան սոուսով:

Տալյատտելլեն փիրուզի գույն է ստացել օգտակար հատկանիշներ ունեցող սպիրուլինա ջրիմուռների շնորհիվ, որոնք հաճախ են օգտագործում որպես սննդային հավելումներ: Ավագ խոհարար Էդրիան Յանկուլոսկին այս բաղադրիչն ավելի վաղ արդեն կիրառել է կապույտ գույնով լատտեն ներկելու համար:

Հաստատության այցելուները սոցիալական ցանցերում դրական են գնահատում կերակրատեսակի համն ու արտաքին տեսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս