Բաժիններ՝

Twitter-ում անխնա ծաղրել են ծերացած Սառա Ջեսիկա Փարքերին

Երկրպագուները կոպտորեն ծաղրի են ենթարկել ամերիկացի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերին՝ կնճիռներով պատված դեմքի համար: Փարքերի արտաքնին վերաբերող մեկնաբանությունները Twitter-ում հայտնվել են Նյու-Յորքում կազմակերպված Met Gala ամենամյա պարահանդեսին նրա հայտնվելուց անմիջապես հետո:

«Սառա Ջեսիկա Փարքերն, ասես, 89 տարեկան է… Ես սիրում եմ նրա ոճը, եւ նա միշտ լավ տեսք ունի, բայց, աստված իմ… Այնպիսի զգացողություն է, որ նա ջրազրկված է եւ երբեք վիտամիններ չի ընդունել»,-գրել են ոմանք: «Ինչ է, նա օրական 40-ական սիգարետ է ծխո՞ւմ»,-զարմացել են սոցցանցի մյուս օգտատերերը: «Ես միա՞կն եմ, ով վշտացել է, տեսնելով, թե ինչպես է ծերացել Սառա Ջեսիկա Փարքերը: Ես սիրում եմ նրան: Բայց դա ավելորդ անգամ ինձ հիշեցրեց, որ ես նույնպես ծերանում եմ»,-հավելել են մյուսները:

53-ամյա հոլիվուդյան դերասանուհուն նաեւ որակել են մաշված, պառավ ու ծառի կեղեւ:

Ամերիկյան Մետրոպոլիտեն-թանգարանին առընթեր Met Gala կոստյումի ինստիտուտի պարահանդեսը Նյու Յորքի խոշորագույն բարձրաշխարհիկ միջոցառումներից մեկն է:

https://twitter.com/HeadOverAHills/status/993665756247351296?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F933030.html

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս