 
                        Վրաերթի հետևանքով 10-ամյա տղան ստացել է գլխուղեղային վնասվածքներ
 
                                    Մայիսի 9-ին ժամը 14:45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1990թ. ծնված Գ.Բ-ն, վարելով «Ֆոլկսվագեն Գոլֆ» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան փողոցի թիվ 4/90 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ՝ 2008թ. ծնված Ա.Պ-ին, ինչի հետևանքով վերջինս փակ գանգուղեղային վնասվածքով և գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:
Արցախի ոստիկանություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        