6 նշան, որոնք չի կարելի արհամարհել
Լյարդի ցիռոզը քրոնիկ հիվանդություն է, որն արտահայտվում է լյարդի ֆունկցիոնալ անբավարարությամբ: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ կարևոր է ժամանակին ախտորոշել խնդիրը և համապատասխան բուժում ստանալ: Ու թեև հիվանդության սկզբնական շրջանում ախտանշաններն այնքան էլ ակնհայտ չեն, դրանք հնարավորություն են տալիս ժանանակին դիմել բժշկական օգնության:
Նկատվում է ախորժակի անկում, քաշի նվազում: Սա վկայում է այն մասին, որ թույլ, հիվանդ օրգանը չի կարողանում ապահովել նյութափոխանակության գործընթացը, այն կանգ է առնում, ինչի հետևանքով նկատվում է ախորժակի անկում: Առաջանում է նաև սրտխառնոց, դիարեա, փսխում:
Առաջանում է բերանում չորության, դառնության զգացում: Այս ախտանշանը, որպես կանոն, նկատվում է առավոտյան ժամերին:
Նկատվում են գրգռվածություն, արագ հյուծվածություն: Հիվանդի իմունային համակարգը թուլանում է, օրգանիզմը մոբիլիզացնում է բոլոր ուժերը՝ վնասված օրգանի աշխատանքն ապահովելու համար, ինչի հետևանքով նկատվում է հոգնածություն:
Լյարդի չափերը մեծանում են:
Հիվանդին ժամանակ առ ժամանակ անհանգստացնում են ցավերը որովայնի հատվածում: Ցավը, որպես կանոն, սրվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում, ինչպես նաև՝ ճարպոտ, տապակած մթերքի, ալկոհոլի օգտագործման արդյունքում:
Հիվանդության հետագա զարգացման դեպքում ի հայտ են գալիս այլ նշաններ ևս:
- Մաշկը, աչքերը դեղին գույն են ստանում: Դա տեղի է ունենում բիլիռուբինի մակարդակի բարձրացման հետևանքով:
- Որովայնի շրջագիծը մեծանում է: Դա տեղի է ունենում հեղուկի կուտակման հետևանքով:
- Ոտնաթաթերը կարմրում են: Բարձրանում է էստրոգենի մակարդակը, ինչը հանգեցնում է մազանոթների լայնացման:
- Էստրոգենի մակարդակի բարձրացման հետևանքով նկատվում են մի շարք խնդիրներ՝ թափվում են անութափոսերի, ճակատի մազերը, մեծանում են կրծքագեղձերը, կողքերը, ազդրերը, նվազում է սեռական ցանկությունը:
- Նկատվում է մկանների, սեռական օրգանների ատրոֆիա, առաջանում է ուժ չունենալու զգացում:
- Առաջանում են անքնություն, ապատիա, հիշողության վատացում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը