Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 9-րդ տուրում «Ակտոբե»-ն մրցելով «Ժետիսու»-ի հետ հանդիպումն ավարտել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին եղել թիմի մեկնարկային կազմում, մասնակցել է ամբողջ խաղին և դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Իսկ ահա «Ժետիսու»-ի կազմում Հայաստանի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է խաղին մինչև 72-րդ րոպեն:
Այս տուրից հետո «Ակտոբե»-ն շարունակում է մնալ վերջին հորիզոնականում: