«ԱՊԼ-ն հաղթելն ավելի դժվար է, քան Պրիմերան կամ Բունդեսլիգան». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, որ հաղթանակն ԱՊԼ-ում իրեն տրվել է շատ դժվար:
«Անգլիայում տիտղոս նվաճելն ավելի դժվար է, քան Իսպանիայում և Գերմանիայում: Սա ինչ-որ յուրահատուկ բան է իր բարդության պատճառով: Մենք ուրախ ենք մեր ձեռքբերման և այն բանի համար, թե կոնկրետ ինչպես մենք դրան հասանք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
«Մրցաշրջանի սկզբում երբեք չգիտես, թե ինչով ամեն ինչ կվերջանա: Պետք է ուղղակի լավ նախապատրաստել թիմը, իսկ չեմպիոնությունը դրա հետևանքն է: Տիտղոսը 2 անգամ նվաճելը դժվար կլինի, բայց մենք ընդունում ենք մարտահրավերը»,- ասել է Պեպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը