ՀԱՊԿ-ում կարևորել են Հայաստանի հետ ինտենսիվ համագործակցության շարունակումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարւտուղար Յուրի Խաչատուրովը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո կշարունակվի ինտենսիվ համագործակցությունը հանրապետության հետ: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:

«Ինտենսիվ համագործակցության շարունակում եմ ակնկալում ՀԱՊԿ-ի ամրապնդման, նրա առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ կազմակերպութծյան անդամ բոլոր պետությունների օրինական շահերի հաշվառմամբ»,-ասված է Խաչատուրովի հայտարարության մեջ:

ՀԱՊԿ-ի ղեկավարը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ «քաղաքական փորձը եւ համաժողովրդական աջակցությունը» թույլ կտան Հայաստանի կառավարությանն ամենակարճ ժամանակում իրականացնել հայտարարված բարեփոխումները:

Տեսանյութեր

Լրահոս