Բաժիններ՝

Բավարիայում առնվազն երկու մարդ է զոհվել գնացքների բախումից

Մարդատար ու բեռնատար գնացքներ են բախվել Գերմանիայի Բավարիայի դաշնային երկրամասի Այհահ քաղաքի կայարանի մերձակայքում: Ինչպես մայիսի 8-ին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը, զոհվել է առնվազն երկու մարդ՝ մի ուղեւորուհի եւ մեքենավարը: Տուժել է առնվազն 14 մարդ:

Նրանցից երեքի վիճակը գնահատվում է՝ ծանր: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել մայիսի 7-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Երեւանի ժամանկաով ժամը 23:00-ին): Ինհոլշտադտ-Աուգսբուրգ երկաթուղու միագիծ տեղամասում: Առայժմ հայտնի չԷ, թե ինչն է դարձել բախման պատճառը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս