Օսիպյանն ու Նիկոլ Փաշինյանը «համատեղ անցյալ» են ունեցել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շատերն են միտինգների ընթացքում նկատել, թե ինչ նուրբ հուզական փոխըմբռնում կա Նիկոլ Փաշինյանի և հմուտ «ցույցացրիչ», Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև։

Մանավանդ, երբ Նիկոլի ձեռքը՝ փշալարն «անցնելու» ժամանակ, արնոտվել-վիրավորվել էր, Օսիպյանը ոստիկանության «հրեշտակներին» էր օգնության կանչում։ Բանն այն է, որ դեռ վաղուց Օսիպյանն ու Նիկոլը նույն ֆիտնես-ակումբում են պարապում, խոսում-զրուցում «գազեթից-բանից, անցնող-դարձողից», ու երբ Օսիպյանն ասում էր՝ «կարծում էի՝ Նիկոլի հետ հեշտ կլինի աշխատել, բայց պարզվեց՝ ոչ», իրենց այս «համատեղ անցյալը» նկատի ուներ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս