Բաժիններ՝

«Աստղային պատերազմների» փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել Իռլանդիայում

Իռլանդիայի հարավ – արեւմտյան ծովեզերքին անցած հանգստյան օրերին տեղի է ունեցել «Աստղային պատերազմներ» կինոասքին նվիրված փառատոն: Այդ վայրերը լավ ծանոթ են ֆիլմի երկպագուներին. դրա ստեղծողներն Ատլանտիկայի մռայլ ժայռերն են ընտրել վերջին երկու եթերաշրջաններում բնության նկարահանումների համար:

Տոնակատարությունների գլխավոր վայր են դարձել Բալիֆերիտեր, Փորթմագի, Բալինսքելիգս ավանները, ինչպես նաեւ Վալենտիա կղզին Քերրի կոմսությունում: Հյուրերը, որոնք հագել էին իրենց սիրած գործող անձանց զգեստները, կարողացել են այցելել Սլի հեդ հրվանդանը:

Այնտեղ գտնվող նախապատմական քարե կառույցներն «Աստղային պատերազմների» ստեղծողների կամքով հանգրվան են ծառայել Լյուք Սքայուոքերի՝ գլխավոր հերոսներից մեկի համար: Փառատոնի առաջին մասնակիցների համար նաեւ հնարավորություն է առաջացել իրենց փորձելու կինոկրկնորդողների դերում:

Միջոցառումների կազմակերպիչները՝ Failte Ireland զբոսաշրջության ազգային գործակալությունը, իրականացրել են պրոֆեսիոնալ նկարահանում, որը կրկնում է կինոասքի սյուժեները, որը հետագայում կօգտագործվի գովազդային նպատակների համար:

«Պրեմիերան հաջողվեց: Կարծում եմ, որ մեր հյուրերը մեծ բավականություն ստացան»,- ամփոփելով եռօրյա միջոցառման արդյունքները՝ հայտարարել է Իռլանդիայի զբոսաշրջության եւ սպորտի պետնախարար Բրենդան Գրիֆինը: Նա վստահություն է հայտնել, որ տոնը թույլ կտա լրացուցիչ կերպով միջազգային մակարդակով ճանաչելի եւ սիրված դարձնել Իռլանդիայի արեւմտյան ծովեզերքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս