Հայաստանում քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է. ԿԲ

ՀՀ տարածքում 2017 թվականին վճարային քարտերով իրականացվել է 1 տրիլիոն 558.9 միլիարդ դրամի գործառնություն: Քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 38.5 տոկոսով և կազմել 298.3 մլրդ դրամ: Այս է վկայում ՀՀ կենտրոնական բանկի նախորդ տարվա հաշվետվությունը:

Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 145.6 մլրդ դրամ: Արդյունքում՝ քարտերով անկանխիկ վճարումների տեսակարար կշիռն ընդհանուր քարտային գործառնություններում նախորդ տարվա համեմատ աճել է 4.1 տոկոսային կետով և կազմել 19.1 տոկոս:

Համաձայն հաշվետվության՝ 2017 թվականի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը 1.7 միլիոն է:

Տեսանյութեր

Լրահոս