Բաժիններ՝

Տղեմալի. ինչպես պատրաստել տնային պայմաններում

Բաղադրիչներ

1. Սալոր – 1 կգ
2. Սամիթ – 30 գ
3. Շաքարավազ – 2 ճ/գ
4. Խմելի-սունելի – 2 թ/գ
5. Կարմիր կծու պղպեղ – 1 հատ
6. Չորացրած դաղձ – 1 թ/գ
7. Համեմ – 40 գ
8. Սխտոր – 1 հատ
9. Աղ – 11-.5 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Մաքուր լվացած սալորը լցնել կաթսայի մեջ և վրան ջուր լցնել այնքան, որպեսզի այն ծածկի սալորը: Դնել միջին կրակի վրա և հասցնել եռման: Վերցնել կրակից և սառեցնել:

2. Զգուշությամբ հանել սալորը կաթսայի միջից, հեղուկը պահել, տրորել սալորը մաղի միջոցով մաքուր կաթսայի մեջ: Հեռացնել կորիզները:

3. Լավ լվանալ կանաչին և շատ մանր կտրատել: Մաքրել սխտորը և տրորել 1-1.5 թ/գ աղի հետ: Պղպեղը մանր կտրատել կամ տրորել սխտորի հետ: Եթե շատ կծու չեք սիրում, կարող եք հրաժարվել պղպեղից, կամ շատ քիչ ավելացնել:

4. Խառնել սալորի խյուսը և կանաչին: Կարելի է մեկ անգամ ևս մանրացնել խյուսը և կանաչին բլենդերի օգնությամբ: Եթե խյուսը շատ պինդ ստացվի, կարելի է մի փոքր սալորի հյութ ավելացնել: Կաթսան դնել միջին կրակի վրա և անընդհատ խառնել: Լավ տաքացնել սոուսը, ավելացնել սխտորը, աղը, շաքարավազը, դաղձը և խմելի-սունելին: Եթե սոուսը շատ թթու է, ապա շաքարավազի քանակությունը պետք է ավելացնել: Եփել 5-7 րոպե և վերցնել կրակից: Լցնել բանկաների մեջ և պահել սառնարանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս