Ազատվեք ցելյուլիտից, երակների վարիկոզ լայնացումից, մկանների և հոդերի ցավից
Ռոզմարինը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, իսկ սպիրտի հետ համադրելու դեպքում կարող եք դրանից առավելագույնս օգուտ ստանալ։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցի պատրաստման եղանակն ու բաղադրատոմսը։
Բաղադրիչներ
- թարմ ռոզմարինի ճյուղ՝ տերևներով և ծաղիկներով
- սպիրտ։
Ինչպես պատրաստել և օգտագործել
- Ռոզմարինի տերևները լցրեք ապակե տարայի մեջ։
- Ավելացրեք սպիրտը, տարան փակեք, թողեք մոտավորապես 15 օր։
- Խորհուրդ է տրվում տարան պահել մութ վայրում։
- Երկու շաբաթ անց սպիրտը զտեք, մնացած խառնուրդն օգտագործեք այն հատվածներում, որտեղ ցելյուլիտ է առկա։
- Օգտագործելուց առաջ մաքրեք մաշկը։
- Բամբակը թրջեք խառնուրդով, մերսող շարժումներով քսեք մաշկին՝ ներքևից վերև։
- 10 րոպե անց լվացեք մեծ քանակով ջրով։
Ռոզմարինի առավելությունները
- Օգտագործվում է արյան շրջանառության խանգարումների, երակների վարիկոզ լայնացման դեպքում։
- Օգնում է ազատվել ցելյուլիտից։
- Նպաստում է կապտուկների ապաքինմանը։
- Հանգստացնում է մկանային ցավերը, հոդացավերը։
- Կարող է նպաստել մազաթափության դադարեցմանը։
- Կարող է նպաստել սեբորեայի բուժմանը, հանգստացնել նյարդերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը