Բաժիններ՝

Հետաքրքիր գադջեթներ, որ կլուծեն անգամ ամենաբարդ խնդիրները

Ամենատարբեր և ամենահետաքրքիր գադջեթները գրավել են շուկաները: Այժմ հատկապես ճապոնական շուկայում հասանելի են այնպիսի սարքավորումներ, որոնք նախկինում կարելի էր տեսնել միայն ֆանտաստիկ ֆիլմերում:

Առանց ծխի աշխատող մանղալ

Առանց ծուխ կրակ չի լինում, իսկ առանց կրակի՝ ծուխ՝ արդեն հնարավոր է: BioLite FirePit էլեկտրական մանղալն աշխատում է առանց ծուխ: Սա հնարավոր է մանղալի յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ: 

+move

Ճապոնական այս նորարարությունը կարող է համարվել վերջին ամիսների ամենատարօրինակը: Սա կախիչ է, որը մեխանիկորեն շարժվում է, երբ նրան մոտեցնում են այլ կախիչ: Ըստ հեղինակների՝ այս նորարարությունը թույլ է տալիս հագուստներին ավելի ազատ լինել և չճմրթվել պահարանում:

Կախիչների ցուցադրության ժամանակ ծիծաղելի դեպք է գրանցվել, երբ հեղինակները չեն կարողացել կանգնեցնել անընդհատ շարժվող փախչող կախիչները: 

Խելացի պահպանակ

2017-ի ամենազարմանալի գադջեթը խելացի պահպանակն էր: i.Con-ը գադջեթ է, որն իրենից ներկայացնում է ռետինե օղակ: Օղակը պետք է ամրացնել սովորական պահպանակին:

Խելացի գադջեթը կարողանում է հաշվել գործողությունների արագությունը, երկարությունը, կորցրած կալորիաները:

Այն կարելի է օգտագործել շատ անգամներ: 

Picooc Mini խելացի կշեռք

Խելացի կշեռքը շատ փոքր է և հարմարավետ: Այն տալիս է Ձեր օրգանիզմի մասին 12 տեղեկատվություն, այդ թվում՝ որքան ջուր կա օրգանիզմում, որքան են պակասել ճարպերը, ինչպիսին է սպիտակուցների բալանսը, և այլն: Բացի այդ, կշեռքը ճանաչում է Ձեզ, այնպես որ, եթե մեկ ուրիշը կանգնի կշեռքին, դա չի խանգարի Ձեզ հետևել Ձեր փոփոխություններին: Բոլոր տվյալները կշեռքը հայտնում է սմարթֆոնին՝ հատուկ հավելվածի միջոցով: 

Ատամի մեխանիկական խոզանակ

Ի տարբերություն մյուս էլեկտրական խոզանակների՝ Amabrush-ն ամեն ինչ անում է մեխանիկորեն:

Amabrush խելացի խոզանակի միջոցով հնարավոր է մաքրել ատամներն առանց ձեռքերի օգնության: Սարքավորումը մաքրում է բոլոր ատամները միաժամանակ: Bluetooth-ի միջոցով հնարավոր է սմարթֆոնով կարգավորել ատամները մաքրելու ռեժիմները: Մարտկոցը բավական է 2 շաբաթ ատամները մաքրելու համար: 

Bevi

Bevi-ն յուրօրինակ ջրի սարք է, որը հասարակ ջրից բացի՝ կարող է ձեզ առաջարկել լիմոնի, իմբիրի, կոկոսի կամ անանուխի համով ջուր: Մասնագետների կողմից այս սարքն արժանացել է ֆանտաստիկ որակավորմանը: 

Գարեջրի սարք՝ տան համար

Տնային պամաններում գարեջուր պատրաստելու այս սարքն ամեն ինչ անում է տիրոջ փոխարեն: Սարքավորումը ինքն է հաշվում բաղադրիչների քանակությունը: Գարեջուրը պահպանվում է երկար ժամանակ և պատրաստվում է 4-5 օրում:

Ինչպե՞ս ջուրը դարձնել գինի

Vocktail խելացի բաժակը հնարավորություն է տալիս ջրին տալ ցանկացած համ: Սմարթֆոնային հավելվածի միջոցով հնարավոր է ջրին տարբեր համեր տալ: Բաժակում գործում են տարբեր դիոդներ, որոնք փոխում են ջրի գույնը, տալիս են համ և տարածում են բույր: 

Fujitsu Connected Shoes 

Խելացի գադջեթ ասելիս՝ մենք անմիջապես պատկերացնում ենք ժամացույց կամ ակնոց: Սակայն Fujitsu ընկերությունը ներկայացնում է նաև խելացի կոշիկներ:

Ըստ հեղինակների՝ այս կոշիկները կարող են գուշակել իրենց տիրոջ բնավորությունը, քայլվածքը, պահվածքը վազելու կամ մարզվելու ընթացքում:

Բացի այդ, այս կոշիկները կարող են ծառայել՝ որպես տեղանքում կողմնորոշվելու գործիք: 

Shiseido TeleBeauty

Այս նորարարությունը հրաշալի տարբերակ է այն կանանց համար, ովքեր տեսազանգով, մասնավորապես՝ Skype-ով շփվելուց առաջ չեն հասցրել շպարվել: Հավելվածը մեխանիկորեն դիմակ է ավելացնում դեմքին, ինչը գրեթե չի տարբերվում իրական շպարից: 

BelliesWave

Այս գադջեթն առաջին հայացքից ունի տարօրինակ մանկական խաղալիքի տեսք: Գադջեթի անցքերից դուրս են գալիս տարբեր գույների ռետինե գնդակներ, որոնք շարժվում են՝ ըստ ալգորիթմի:

Իրականում այս տեխնոլոգիան ցույց է տալիս ապագայի դիսփլեյի մոդելը: Ըստ արտադրողների՝ էկրաններն ապագայում կարող են տալ ոչ միայն վիզուալ, այլև շոշափելի տեղեկատվություն: 

Սենսորային հագուստ

Պատկերացրեք, որ կրում եք հագուստ, որն ունի սենսորային կառավարում: Գուցե ասեք, որ նման բան միայն ֆիլմերում է հնարավոր, բայց շտապենք տեղեկացնել, որ խելացի հագուստն արդեն իրականություն է:

Jacquard-ը մշակել է նախագիծ, որը կտորի մեջ կարողանում է ներդնել սենսորային կառավարման համար նախատեսված տեխնոլոգիաներ: Այս նախագիծը հովանավորում է Google ընկերությունը:

Նախագծի հեղինակները մշակել են կտորի նոր տեսակ, որը կարող է իր մեջ ներդնել սենսորային համակարգ: Կտորը շատ նման է T-աձև շապիկների համար նախատեսված կտորին: Կառավարման համար նախատեսված սարքերն այնքան փոքր են, որ անհարմարավետության զգացում չեն առաջացնի:

Հատուկ մշակված ալգորիթմների շնորհիվ հագուստը կարող է հասկանալ և մշակել ցանկացած բարդության ժեստեր:

Jacquard-ը թույլ է տվել դիզայներներին և նախագծի հեղինակներին ներառել սենսորային կտորն իրենց առաջարկած ապրանքների շարքում: Մնում է սպասել, թե երբ նախագիծն ամբողջությամբ կմշակվի և կներկայացվի հանրության դատին:

Անփոխարինելի հագուստ մարզիկների համար

Hexoskin նախագիծը թույլ կտա հաշվել ֆիզիկական ցուցանիշները մարզումների ժամանակ, կապահովի քնի կառավարումը և կհետևի առողջական վիճակին առհասարակ: Այս ապրանքանիշի շապիկները Bluetooth-ի միջոցով միանում են սմարթֆոններին և խելացի ժամացույցներին: Շապիկների միջոցով կարելի է հետևել սրտի աշխատանքին, շնչառությանը, անցած քայլերի քանակին, վազքի արագությանը, և այլն:

Բոլոր տեղեկությունները պահպանվում են անվճար շտեմարանում: Այնպես որ, ցանկացած պահի կարող եք հետևել նախկին արդյունքներին:

Ընկերությունն այժմ մշակում է խելացի հագուստի նոր տարատեսակներ, որոնք կօգնեն ոչ միայն սպորտսմեններին: Շապիկները կարելի է ձեռք բերել ընկերության պաշտոնական կայքում: Գները սկսվում են 169 դոլարից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս