«Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ի պահվածքն ուներ 3 հիմնական նպատակ». Նիկոլ Փաշինյան
«Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ի պահվածքն ուներ 3 հիմնական նպատակ, առաջին՝ նրանք հույս ունեին, որ հարցուպատասխանի ընթացքում չգիտեմ՝ ինչ էր տեղի ունենալու, դրա համար Հ1-ով հեռարձակում էին։ Նրանք մտածում էին, որ ժողովուրդը միանգամից փոխելու է իր կարծիքը մեր մասին, բայց դա չաշխատեց»,- այսօրվա հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Հանրապետականներն, ըստ Փաշինյանի՝ նաև հույս ունեին, որ իրենց պահվածքով կբորբոքեն ժողովրդին և հնարավոր կլինի այդ ֆոնի վրա սադրանքներ կազմակերպել.
«Դա նույնպես չաշխատեց։ Երրորդ՝ նրանք հույս ունեին, որ իբր այդպես խրոխտ կանգնում, դեմ են քվեարկում, ժողովուրդը դրանից կհուսահատվի, դրանից հանրահավաքի մասնակիցների թիվը կպակասի։ Թան էլ չէ, բրդած մածուն ձեզ։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ այսօր, աննախադեպ էր մեր շարժման համար։ Այսօր Երևանում ու ամբողջ հանրապետությունում բաց չի եղել ոչ մի ճանապարհ»։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀՀ ժողովուրդը կարիք չունի որևէ քաղաքական գործչի հավատալ կամ չհավատալ, կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ ինքն իրեն հավա. «Կարիք չկա հավատալ որևէ քաղաքական գործչի կամ քաղաքական ուժի, հավատացեք ինքներդ ձեզ և միայն այդ պարագայում է, որ դուք միշտ կհաղթեք»։