Բաժիններ՝

«Զվարթնոց»-ի մի խումբ աշխատակիցների գործադուլը չի ազդել թռիչքների վրա

Հայաստանում մայիսի 2-ին իրականացվող ակցիաներին միացել են «Զվարթնոց» օդանավակայանի մի խումբ աշխատակիցներ, սակայն օդանավակայանում ստեղծված իրավիճակը չի խափանել դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող չվերթները:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ժամը 11.00-ի դրությամբ չեղարկվել է միայն «Atlasglobal» ավիաընկերության Ստամբուլից Երևան իրականացվող չվերթը: «Մնացած չվերթներն իրականացվել են ըստ չվացուցակի: Օդանավակայանից իրականացվել է «Mahan Air» ավիաընկերության դեպի Թեհրան չվերթը»,-ասաց նա:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ օդանավակայանի հաշվառման բաժնի աշխատակիցներից մեկը հայտարարում է, որ իրենք էլ են միանում գործադուլին, ապա հայտարարությունից հետո մոտ երկու տասնյակ աշխատակիցներ «գործադուլ» են բղավում:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին խորհրդարանում անցկացված հատուկ նիստում վարչապետ չընտրվելուց հետո, համապետական դասադուլի և գործադուլի կոչ արեց քաղաքացիներին: Մայիսի 2-ի առավոտյան Հանրապետության ավտոճանապարհները փակ են: Առավոտից փակ են միջմարզային, ներհամայնքային, մի շարք ճանապարհներ: Փակ է նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը: Զբոսաշրջիկներն ու ուղևորները ճամպրուկներով ճանապարհն անցնում են ոտքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս