Թբիլիսիում վերանվանելու են Վարդերի հեղափոխության հրապարակը
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայի մերձակայքում գտնվող Վարդերի հեղափոխության հրապարակը կարող են վերանվանել Առաջին դեմոկրատական հանրապետության հրապարակ: Այդ մասին հայտնել են Վրաստանի մայրաքաղաքի քաղխորհրդում (Սակրեբուլո):
«Թբիլիսիի մունցիպալիտետի Սակրեբուլոն Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի առթիվ հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով Վարդերի հեղափոխության հրապարակն անվանել Վրաստանի Առաջին դեմոկրատական հանրապետության հրապարակ»,- մեջբերում են Վրաստանի զանգվածային լրատվամիջոցները Սակրեբուլոյի հայտարարությունը: Այս նախանձեռնությունը մայիսի 2-ին քննարկվելու հատուկ հանձնաժողովի նիստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: