
Անհայտ է մնում 34 հոգու ճակատագիրը, որոնք կարող էին լինել Սան Պաուլուում այրված շենքում. Globo

Առայժմ անհայտ է մնում այն 34 մարդկանց գտնվելու վայրը, որոնք կարող էին լինել Սան Պաուլուում այրված բազմահարկ շենքում: Մայիսի 2-ին այս մասին հայտնել է Globo հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մունիցիպալ իշխանությունները եւ փրկարարական ծառայությունները տեղեկատվություն են փնտրում այդ մարդկանց ճակատագրի մասին: Ըստ որում հեռուստաալիքն ընդգծել է, որ տեղեկությունների բացակայությունը չի նշանում, թե կորած բնակիչները գտնվում են փլուզված բարձրահարկի փլատակների տակ:
Դեռ մի քանի ժամ առաջ Սան Պաուլուի քաղաքապետարանում հայտարարել էին, որ տեղեկություններ չունեն 45 մարդու գտնվելու վայրի վերաբերյալ, սակայն նրանցից 11-ն արդեն իշխանություններին հայտնել են իր գտնվելու վայրի մասին:
Սան Պաուլուի կենտրոնում գտնվող 24-հարկանի շենքում հրդեհն սկսվել է մայիսի 1-ին տեղական ժամանակով 01:30-ին (երեւանի ժամանակով 08:30-ին): Մոտավորապես մեկուկես ժամ անց կրակով բռնված շենքը փլվել է: Մեկ մարդ ենթադրաբար զոհվել է. մեծ բարձրությունից նրա անկումը գրանցել են տեսախցիկները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: