Փրկարարները դի են հայտնաբերել
                                    Մայիսի 2-ին, ժամը 07:53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սարգիս Սևանեցու փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Ա. Հ.-ի (ծնված 1950 թ.) դին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    