«Պետք է փորձել փոխզիջումների միջոցով լուծում տալ ՀՀ-ում ստեղծված իրավիճակին»․ Տարասով

«Ռուսաստանում շարունակում ենք ուշադրութամբ հետևել Երևանի կենտրոնում ծավալվող իրադարձություններին»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող ներքաղաքական իրադարձություններին։

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ շարունակում են անհանգստությամբ հետևել երևանյան զարգացումներին, անհանգստությամբ, քանի որ ՀՀ-ում ստեղծված քաղաքական ճգնաժամը դեռ լուծում չի ստացել։

Ըստ նրա, ռուսական կողմի դիրքորոշումը շարունակում է նույնը մնալ, որն արտահայտվել է նաև իշխանության մակարդակով՝ քաղաքական ճգնաժամը պետք է կարգավորվի օրենքի շրջանակներում։ Նա հիշեցրեց, որ այդ մասին բազմիցս խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը, ԱԳՆ ներկայացուցիչը։

«Դրանք համարում եմ հավասարակշռված և տրամաբանված դիրքորոշումներ։ ՌԴ Պետդումայի պատգամավորները եղան Հայաստանում, ինչը շատ քննարկվեց, քննադատվեց։ Բայց Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրում անտարբեր չեն, ռուս պատգամավորները ցանկանում էին ծանոթանալ իրավիճակին հենց իրադարձությունների էպիկենտրոնում, և իմ տեղեկություններով՝ քննարկումներն անցել են կառուցողական մթնոլորտում։ Ընդգծվել է, որ սա բացառապես ներքաղաքական բնույթի խնդիր է և չունի արտաքին քաղաքական հետաքրքրված կողմեր, շահառուներ։ Ռուսաստանի համար կարևոր է, որ ցանկացած զարգացման դեպքում Հայաստանը մնա Ռուսաստանի համար բարեկամական երկիր։ Բայց այնուամենայնիվ, Ռուսաստանը փորձում է մնալ չեզոք, չմիջամտել Հայաստանի ներքին տրամադրություններին։ Ողջունում եմ, որ ներկայումս գտնվել են համաձայնության որոշակի կետեր, քննարկումներ են ընթանում, ընտրություններ, և այլն, և այլն։ Հուսով ենք, որ ամեն բան կավարտվի Սահմանադրության շրջանակներում»,- ասաց Ստանիսլավ Տարասովը։

Կարդացեք նաև

Նա ընդգծեց, որ ինչպես էլ ավարտվեն խորհրդարանական քննարկումները, վարչապետի ընտրությունները, պետք է փորձել խուսափել բախումներից, ինչպես արեց ՀՀ նախկին վարչապետ Սերժ Ազատովիչը։

Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտուց ստացվող տեղեկություններին, որ կա զինտեխնիկայի ու զինուժի տեղաշարժ ադրբեջանական կողմում՝ Տարասովն ասաց, որ հաշվի առնելով Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև՝ ավելի լայն տարածաշրջանում տիրող իրավիճակը, ոչինչ չի բացառվում շփման գծում, երբ չկան կառուցողական բանակցություններ, և կողմերը թշնամական հարաբերությունների մեջ են։ Ուստի, նրա վստահեցմամբ, այդ թվում՝ այս պատճառով, Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով, Թուրքիայի, Ադրբեջանի, պետք է փորձել փոխզիջումների միջոցով լուծում տալ իրավիճակին։

Տեսանյութեր

Լրահոս