Ինչպես է Փաշինյանն ուզում հասնել արտահերթ ԱԺ ընտրությունների. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու դեպքում մտադիր է որպես իր ղեկավարած կառավարության ծրագիր Ազգային ժողով ուղարկել մաքուր թուղթ:

«Փաշինյանն ուզում է, որ ԱԺ-ն այդ դատարկ բլանկը չընդունի որպես կառավարության ծրագիր, քվեարկությամբ մերժի, և այդ հիմքով տեղի ունենան խորհրդարանի լուծարում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Սակայն եթե անգամ Փաշինյանը խորհրդարան ուղարկի կառավարության բլանկը, որի վրա ընդամենը գրված կլինի Կառավարության գործունեության ծրագիր և դրա տակ ոչինչ գրված չլինի, ՀՀԿ-ական մեծամասնությունը կարող է քվեարկել այդ դատարկ ծրագրի օգտին, որպեսզի խորհրդարանը լուծարելու օրինական հիմք չլինի: Իսկ թե ինչ ծրագիր կիրականացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա էլ թող ինքն ու իր կառավարությունը որոշեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031