Հինգ պարզ խորհուրդ՝ կյանքը 10 տարով երկարացնելու համար. գիտնականներ
Ծխելուց եւ ալկոհոլից հրաժարվելը, առողջ սննդակարգը, թեթեւ քաշը եւ մշտական ֆիզիկական վարժությունները մարդու կյանքը միջին հաշվով երկարացնում են առնվազն տասը տարով: Այդ մասին Հարվարդից բժիշկները հայտնել են Circulation հանդեսում հրապարակված հոդվածում: «Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առողջ կենսակերպը մնում է կյանքը երկարացնելու գլխավոր միջոցը: Ցավոք, այսօր գրեթե ոչ ոք չի կատարում այդ պարզ կանոնները:
Հարկ է, որ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները լուրջ ջանքեր ներդնեն՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որում ճիշտ սննդակարգը, ֆիզիկական վարժությունները եւ վնասակար սովորույթների բացակայությունը տարածում ստանան բնակչության շրջանում»,-նշել Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) բժիշկ Ֆրենք Հուն: Այսօր գիտնականների մեծամասնությունն այն կարծիքին է, որ սննդակարգը եւ առանձին սննդամթերքներ ուժեղ ազդեցություն են գործում ոչ միայն մարդու քաշի վրա, այլեւ նրա ուղեղի, անոթների, սրտի եւ մարմնի մյուս հանգուցային օրգանների առողջության վրա:
Օրինակ, վերջերս գիտնականները ցույց տվեցին, որ մեծ քանակություններով ձիթապտղի յուղի եւ միջերկրածովյան կերակրատեսակների օգտագործումն զգալիորեն նվազեցնում է ուղեղի կաթվածից եւ ինֆարկտից մահանալու վտանգը, իսկ կերակրի մեջ աղի չափազանց մեծ քանակությամբ օգտագործումը, ընդհակառակը, վատացնում է սրտի եւ անոթների վիճակը:
Համանման ձեւով, ինչպես վերջին մի քանի տարում պարզել են գիտնականները, մարդու օրգանիզմի վրա ներգործում է սպորտը եւ վնասակար սովորույթներից հրաժարվելը: Հուն եւ նրա գործընկերները փորձել են հասկանալ, թե նման նախապատվությունները որքան ուժեղ կազդեն միջին տարիքի տիպիկ մարդու կյանքի տեւողության վրա, որոնք չեն տառապում ժառանգական հիվանդություններով:
Դրա համար գիտնականներն վերլուծության են ենթարկել այն տվյալները, որոնք վերջին երեք տասնամյակների ընթացքում հավաքվել են մոտավորապես 40 հազար բուժքույրերի եւ բժիշկների առողջության դիտարկումների ընթացքում, որոնք անցկացվել են NHS եւ NHANES նախագծերի շրջանակներում: Համեմատելով առողջ բժիշկների եւ նրանց այն գործընկերների կյանքի տեւողությունը, որոնք տառապում են ճարպակալումից, վնասակար սովորույթներից եւ նստակյաց կյանք են վարում, Հուն գործընկերների հետ պարզել է, որ այդ բոլոր խնդիրները կյանքից խլում են 12-14 տարի:
Այն տղամարդիկ ու կանայք, որոնք պահպանում են բոլոր հինգ առողջ կենսական սկզբունքները, ապրել են միջինը մինչեւ 87 եւ 93 տարի այն դեպքում, երբ այդ նախագծերի մնացած մասնակիցներն ապրել են միայն 75-79 տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: