Էմերին նշել է Նեյմարի վերադարձի ժամկետները
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի ապաքինման ժամկետների մասին: Ըստ Էմերիի՝ Նեյմարը շարք կվերադառնա 2-3 շաբաթ առաջ:
Ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել աջ ոտքի վիրահատությունից հետո:
Ըստ ակումբիի բժիշկների՝ ֆուտբոլիստը կարող է խաղալ Ֆրանսիայի գավաթի եզրափակչում: Այդ խաղը կայանալու է մայիսի 8-ին:
«Ես խոսել եմ Նեյմարի հետ այս շաբաթ: Նա լավ է, մենք մի փոքր խոսել ենք եզրափակչի մասին: Նա շարունակում է բուժումներ ստանալ և կվերադառնա 2-3 շաբաթից»,- նշել է Էմերին:
Հիմա ֆուտբոլիստը աշխատում է թիմի թերապևտի հետ, սակայն դեռևս չի մարզվում:
Սիրարփի Աղաբաբյան