Լոնդոնի օդանավակայանում հրդեհի պատճառով չեղարկվել է ավելի քան 100 չվերթ
Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանում մարտի 30-ին ավտոբուսի այվելու հետևանքով չեղյալ են համարվել ավելի քան 100 չվերթներ: Այս մասին հայտնում է բրիտանական Independent պարբերականը:
Ավտոբուսը սկսել է այրվել օդանավակայանի ավտոկայանման կետում: Անվտանգության նկատառումներից ելնելով օդանավակայանից տարհանվել է շուրջ 15 հազար մարդ: Սթենսթեդ օդանավակայանի ղեկավարությունը թվիթերյան իր միկրոբլոգում ներողություն է խնդրել թռիչքների չեղարկման կամ հետաձգման համար:
Օդանավակայանի խոսնակը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ հրդեհի պատճառն ավտոբուսում էլեկտրական խափանումն է եղել: Նա տեղեկացրել է, որ մարտի 31-ին թռիչքները կվերականգնվեն, օդանավակայանը կգործի բնականոն կերպով: