Բաժիններ՝

Ռուսաստանի ԳԱ-ի բարձրագույն պարգևները հանձնվել են Յուրի Հովհաննիսյանին և Բյոռն Յոնսոնին

Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալները՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) բարձրագույն պարգեւը, ՌԳԱ-ի Ընդհանուր ժողովի՝ մարտի 30-ին Մոսկվայում կայացած նիստում հայնձնվել են ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին եւ շվեդ պրոֆեսոր Բյոռն Յոնսոնին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ակադեմիկոս Հովհաննիսյանը համաշխարհային համբավ ունեցող գիտնական է միջուկային ֆիզիկայի բնագավառում: Հովհաննիսյանի հետազոտությունները կապված են բարդ միջուկների փոխգործակցության մեխանիզմների, ծանր իոնների հզոր արագացուցիչների ստեղծման, միջուկային փոխակերպումների հազվագյուտ պրոցեսների ուսումնասիրման յուրօրինակ մեթոդների մշակման հետ»,-հիշեցրել է ՌԳԱ-ի նախագահության քարտուղար ակադեմիկոս Նիկոլայ Դուլգուշկինը:

Այսպես, 2000-2010 թվականներին նրա ղեկավարությամբ հայտնաբերվել են մի շարք քիմիական էլեմենտներ, իսկ դրանցից մեկը՝ 118-րդը, ռուսաստանցի գիտնականի պատվին անվանվել է Օգանեսոն: «Հովհաննիսյանի գաղափարների հիման վրա միջազգային գիտական կենտրոններում ստեղծվում են միջուկային ու քիմիական նոր լաբորատորիաներ:

Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտում ավարտվում է գերծանր էլեմենտների՝ աշխարհում առաջին ֆաբրիկայի՝ եզակի արագացուցիչ համալիրի ստեղծումը, որը կդառնա առավել ծանր էլեմենտների ապագա հետազոտությունների կենտրոնը»,-նշել է Դոլգուշկինը: Նա հավելել է, որ Հովհաննիսյանի աշխատությունները, «բացի գիտական մեծ կարեւորությունից, որոնք բոլոր հետազոտությունները բարձրացնում են նոր մակարդակի, ամրապնդում են Ռուսաստանի առաջատարությունը եւ ռուսական գիտության միջազգային կապերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս