Ականից վիրավորված քաղաքացիների առողջական վիճակը կայուն ծանր է. գլխավոր բժիշկ

Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում երեկ՝ մարտի 29-ին, տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիների վիճակը շարունակում է մնալ կայուն-ծանր:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանն ասել է, որ ներքին արյունահոսության, փայծաղի պատռվածքի պատճառով երեկ վիրահատված 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ են նկատվում:

«Իսկ մյուս քաղաքացու՝ 1987 թվականին ծնված Գարիկ Ղահրիյանի երկու վերջույթների անդամահատելուց հետո լրացուցիչ հետազոտություններից ի հայտ են եկել բավականին ծանր շեղումներ՝ ողնաշարի գոտկային մասի 3-րդ և 4-րդ ողի կոտրվածքներ, հեմոռագիկ շոկ 3-րդ և 4-րդ աստիճանի: Վիրահատվել և հեռացվել է փայծաղը՝ պատռվածքի պատճառով, ունի նաև փոքր կոնքի բազմաթիվ կոտրվածքներ: Վիճակը բավականին ծանր է, սակայն շատ թեթև դրական տեղաշարժ կա: Այս պահի դրությամբ ճնշման տվյալները ստաբիլ են: Լաբորատոր և գործիքային հետազոտությունների տվյալներում երեկվա համեմատ՝ դրական փոփոխություն կա»,- մանրամասնել է Ա. Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս