Բաժիններ՝

Facebook-ը կարգելի օգտատերերի տվյալներ հավաքել թարգետինացված գովազդի համար

Facebook ընկերությունը տվյալների ագրեգատոր-ընկերություններին կզրկի թարգետինացված գովազդի կարգավորման համար օգտատերերի մասին տեղեկատվություն հավաքելու հնարավորությունից: Այդ մասին հայտնել են ընկերությունում:

«Մենք ծանուցում ենք գովազդատուներին առ այն, որ փակում ենք «գործընկերային կատեգորիաները»: Այդ պրոդուկտը տեղեկատվության կողմնակի ագրեգատորներին թույլ էր տալիս իրենց թարգետինգն առաջարկել անմիջականորեն Facebook-ի հարթակում»,-ասված է ընկերության հայտարարության մեջ: Ընկերությունը հավելում է, որ այդ միջոցառումը կբարելավի սոցիալական ցանցում օգտատերերի տեղեկատվության գաղտնիությունը: «Գործընկերային կատեգորիաներ» գործառույթը ագրեգատոր-ընկերություններին, ինչպիսիք են՝ Experian-ը եւ Acxiom-ը, թույլ է տալիս հաճախորդներին տվյալներ տրամադրել, օրինակ, օգտատերերի կողմից կատարված գնումների վերաբերյալ, թարգետինացված գովազդի ստեղծման համար:

Facebook ընկերությունը նախօրյակին հայտարարել է մի շարք նորամուծությունների մասին, որոնք ուղղված են դրանց գաղտնիության նկատմամբ օգտատերերի հսկողության դյուրացմանը: Ընկերությունը փոխել է շարժական սարքերի կարգաբերումների մենյուն՝ դրանց որոնումը դարձնելով ավելի հարմար: «20 տարբեր էկրանների վրա ցրված կարգաբերումների փոխարեն դրանք բոլորն այժմ հասանելի են մեկ տեղում: Մենք նաեւ վերացրել են հնացած կարգաբերումները, ուստի այժմ հասկանալի է, թե հավելվածները որ տեղեկատվություն կարող են կամ չեն կարող մուտք ունենալ»,-ասված է Facebook-ի հաղորդագրության մեջ:

Ընկերությունն ընթացիկ ամսում ավելի վաղ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար, հաղորդել էՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս