Սանկտ Պետերբուրգում խոշոր հրդեհ է բռնկվել
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/927956.jpg)
Սանկտ Պետերբուրգում Нyundai-ի ավտոսրահում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում `է ՌԻԱ նովոստին:
Տեղեկատվությունը հաստատել է «Ռոլֆ» ընկերությունը, որին պատկանում է ավտոսրահը:
Ընկերությունից հայտնել են, որ ավտոսրահից մարդկանց տարհանել են, իրականացվում են հակահրդեհային աշխատանքներ:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհն ընդգրկել է 500 քառակուսի մետր տարածք: Հրդեհի պատճառները պարզվում են: