Բաժիններ՝

Տուրիստական ավտոբուսը վթարի է ենթարկվել Ավստրիայի լեռներում, տուժել է առնվազն 36 մարդ

Առնվազն 36 մարդ է տուժել, երբ տուրիստական ավտոբուսը վթարի է ենթարկվել Վերին Ավստրիայի Գյոշտ լեռնանցքում: Այդ մասին հայտնել է ORF հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Կարմիր խաչը:

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել մարտի 28-ի կեսօրին, վթարի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների եւ ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ շտապ օգնության ուղղաթիռը: Ծանր վնասվածքներ է ստացել ավտոբուսի վարորդը:

«Վերջին տվյալներով՝ տուժել է 36 մարդ, մեկը՝ ծանր: Բոլոր տուժածներին հասցրել են մերձակա հիվանդանոցներ»,- հայտնել է փրկարար ծառայության ներկայացուցիչը: Ավտոբուսը սահել է ձյունապատ ճանապարհին եւ բախվել հյուրանոցի ուղեմուտքի քարե պատին: Նախնական տվյալներով՝ ավտոբուսում զբոսաշրջիկներ են եղել Հարավային Կորեայից: Ճանապարհին երթեւեկությունը դադարեցված է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս