Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարը պաշտոնական այց կկատարի Հայաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 27-28-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։

ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Ժան Ասելբոռնը հանդիպում կունենա Ազգային ժողովում:

Մարտի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Տեսանյութեր

Լրահոս