Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/927480.jpg)
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել «Ժիլինա»-ի երկրորդ թիմի կազմում:
Սլովակիայի երիտասարդական առաջնության 21-րդ տուրում «Ժիլինա-2»-ը արտագնա խաղում հաղթել է խոշոր՝ 4:0 հաշվով:
Հայաստան ֆուտբոլի երիտասարդական ընտրանու ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը եղել է թիմի մեկնարկային կազմում և խփել է թիմի երկրորդ գոլը:
Այս տուրից հետո «Ժիլինա»-ն երրորդ տեղում է մրցաշարային աղյուսակում: